Գերմանիայի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Գերմանացի ֆուտբոլիստն անցած շաբաթ այցելել է Բարսելոնա երկու անձանց ուղեկցությամբ: Մյուլերը հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Punto Pelota-ն:
Նույն աղբյուրի համաձայն` կատալոնական ակումբում քննարկվել է Մյուլերի հնարավոր տեղափոխության հարցը: Հիշեցնենք, որ Մյուլերը գերմանական ակումբի հետ ունի ևս 4 տարվա պայմանագիր: