տուն Հասարակություն Մյասնիկյան պողոտայից Սարալանջի փողոց տանող թունելի ուղղությունները փակ կլինեն

Մյասնիկյան պողոտայից Սարալանջի փողոց տանող թունելի ուղղությունները փակ կլինեն

285
0

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ առանձին օրերի ժամանակավորապես փակ կլինեն Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները։

Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: