տուն Տնտեսական ՄՄ-ին բաժին է ընկնում մեր գյուղմթերքի արտահանման 65-70%-ը

ՄՄ-ին բաժին է ընկնում մեր գյուղմթերքի արտահանման 65-70%-ը

88
0

uniune_vamala_ia-centr_ru

Հայաստանի արտահանած գյուղմթերքի կազմում Ռուսաստանին ու Մաքսային միության մյուս երկրներին բաժին է ընկնում ողջ արտահանման 65-70%-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Միշա Բաղյանը: Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան արտահանումը ՄՄ մեր անդամակցությունից հետո կարող է աճել: Օրինակ՝ այսօր մենք 11 հազար տոննա ձկնամթերք ենք արտահանում Ռուսաստան, նախատեսվում է մինչև 2020թ. այն հասցնել 25 հազար տոննայի, սակայն ՄՄ անդամակցելուց հետո մենք կարող ենք այն դարձնել 70 հազար տոննա:

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա, ըստ Բաղյանի, ներմուծվող գյուղմթերքի միայն 24-32%-ն է այսօր ՄՄ անդամ պետություններից, ինչը նշանակում  է, որ ՄՄ մեր անդամակցելուց հետո այս թիվը էականորեն կաճի: