Երեկ` սեպտեմբերի 24-ին, երգիչ Մհերը թողարկել է իր նոր տեսահոլովակը, որը կոչվում է Հայրիկ: Հուզիչ երգի եւ տեսահոլովակի, ինչպես նաեւ Մհերի առաջիկա պլանների մասին մենք խոսեցինք նրա պրոդյուսեր Գեորգի Հարությունյանի հետ: Մհերը Գեորգիի հետ համագործակցում է այս տարվա հունվարի 1-ից:
Մհերի պրոդյուսերից մենք տեղեկացանք, որ երգիչն այժմ բնակվում է երեւանում, սակայն առաջիկայում ծրագրում է համերգներով շրջագայել Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:
Նոր տեսահոլովակի գաղափարը Մհերինն է եւ իր ընկերուհունը, որի հայրը մահացել է: Տեսահոլովակի հիմքում ընկած է իրական պատմություն, այն նույնիսկ նկարահանվել է Շամշադինում` Բերդ քաղաքում` հենց այն տանը, որտեղ ապրել է աղջկա ընտանիքը: Մհերի ընկերուհին նույն ինքը տեսահոլովակի հերոսուհին է, իսկ նկարում պատկերված է աղջկա հանգուցյալ հայրը:
Մհերի պրոդյուսերից նաեւ հետաքրքրվեցինք, թե ինչու երգիչը հանդես չի գալիս հեռուստաեթերը գրաված նախագծերից եւ ոչ մեկում: Գեորգին պատասխանեց, որ թե նախագծերի եւ թե մրցույթների մասնակցելու առաջարկներ շատ են լինում, սակայն ըստ նրա Մհերի մակարդակին համապատասխան ոչ մրցույթ եւ ոչ էլ նախագիծ այս պահին չկա:
Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ