տուն Հասարակություն Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը

218
0

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջ` Կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Պաուլա Ռիսիկոյի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության եւ մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների միջեւ հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: 
  
Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են հաջորդ տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի`ուսումնասիրելու ֆիննական փորձը եւ այն մեր երկրում տեղայնացնելու համար: