Հռոմի «Ռոման» պատրաստվում է Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Իստանբուլի» դեմ առաջիկա հանդիպմանը:
Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, մարզմանը մասնակցել են նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Նիկոլա Կալինիչը, ովքեր ապաքինվել են վնասվածքներից:
30-ամյա հայ կիսապաշտպանը դաշտ դուրս չի եկել հոկտեմբերի 1-ից՝ «Լեչչեի» դեմ խաղում ստացած աճուկի վնասվածքի պատճառով:
31-ամյա Կալինիչը վերադառնում է մարզմանը ՝ A Սերիայի 8-րդ տուրի «Սամպդորիայի» դեմ խաղից հետո հայտնաբերված վնասվածքից հետո: