«Մխիթարյանն ինձ միշտ է դուր եկել: Մենք երկուսս էլ խաղացել ենք թե Գերմանիայում, թե Անգլիայում: Հիմա նրան գիտեմ, որպես անհատ և նա լավ տղա է: Մխիթարյանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է»,- հայ ֆուտբոլիստի մասին այսպիսի կարծիք է հայտնել իտալական «Ռոմա»-ի հարձակվող Էդին Զեկոն՝ նշելով, որ Հենրիխ Մխիթարյանը կարևոր ֆուտբոլիստ է:
«Նա ուզում է մնալ «Ռոմա»-ումՆրա նման ֆուտբոլիստները կարևոր նշանակություն ունեն թիմի համար»,- Զեկոյի խոսքերը փոխանցում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրը հայտնում է նաև, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռոմա»-ի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են ունեցել: Մխիթարյանի վարձակալության պայմանագիրը «Ռոմա»-ի հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը:
Կորոնավիրուսիպանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցված է, և հստակ ժամկետները չկան, թե երբկվերսկսկվի, բայց Պետրաչիի բանակցության արդյունքում Մխիթարյանը թիմում կմնա մինչև մրցաշրջանիավարտը` անկախ նրանից՝ երբ այն կավարտվի: