տուն Սպորտ Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. (լուսանկար)

Մխիթարյանը միացել է Ջորջ Ֆլոյդին նվիրված նախաձեռնությանը. (լուսանկար)

277
0

ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը, որը տեղի էր ունեցել ձերբակալության ժամանակ, աշխարհում բողոքի մեծ ալիք է բարձրացրել։

 Իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստները, ու նրանց հետ նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, միացել են #blacklivesmatter նախաձեռնությանը, որը նվիրված է ԱՄՆ-ում ձերբակալվելիս ոստիկանների կողմից սպանված սևամորթ Ջորջ Ֆլոյդին:

 

Մխիթարյանը facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:

«Մենք այսօր միասին ենք և աջակցում ենք #blacklivesmatter նախաձեռնությանը»,–գրել է նա:

 

Հիշեցնենք`ԱՄՆ–ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո զանգվածային անկարգություններ ու բողոքի ցույցեր են սկսվել։ Տուժել են բազմաթիվ ամերիկացիներ, կան զոհեր։