Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» հետ մեկնել է Թուրքիա, որտեղ կայանալու է Եվրոպա լիգայի խմբային փուլի` «Բաշակշեհիրի» դեմ արտագնա հանդիպումը:
Իտալական ակումբը պաշտոնապես ներկայացրել է հայտացուցակը, որի կազմում ընդգրկվել է նաև Մխիթարյանը:
30-ամյա ֆուտբոլիստը վերջին երկու ամիսը բաց է թողել վնասվածքի պատճառով:
Հռոմում «գայլերը» 4:0 հաշվով հաղթել էին թուրքերին, իսկ Հենրիխը մնացել էր պահեստայինների թվում:
Աղբյուրը՝ ArmFootball.com