տուն Սպորտ Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման խաղավերջում. Ռոման հաղթեց Ֆիորենտինային

Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման խաղավերջում. Ռոման հաղթեց Ֆիորենտինային

267
0
Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում կայացավ «Ֆիորենտինա» – «Ռոմա» հանդիպումը։ Հանդիպման հաշիվը բացվեց 19-րդ րոպեին։ «Գայլերին» առաջ մղեց Էդին Ջեկոն։ Երկու րոպե անց Ալեքսանդր Կոլարովը կրկնապատկեց հաշիվը։ Թիմերը ընդմիջման գնացին 1-2 հաշվով։ Տանտերերի կազմում 34-րդ րոպեին աչքի էր ընկել Միլան Բադելը։
73-րդ րոպեին Լորենսո Պելեգրինին մեծացրեց «Ռոմայի» առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-1։ 76-րդ րոպեին դաշտ մտավ Հենրիխ Մխիթարյանը՝ փոխարինելով Դիեգո Պերոտիին։ 88-րդ րոպեին Նիկոլո Ձանիոլոն ձևակերպեց վերջնական հաշիվը։ «Ռոման» հաղթեց 4-1 հաշվով։

Այս արդյունքից հետո Պաուլո Ֆոնսեկայի թիմը վաստակած միավորների քանակը հասցնում է 35-ի ու ամրապնդվում է 4-րդ հորիզոնականում։

Աղբյուրը՝ armsport.am