տուն Սպորտ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ

178
0

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Կալյարի»-ին:

«Ռոմա»-ի ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել հանդիպումը, սակայն առաջինը հանդիպման հաշիվը բացեց «Կալյարի»-ն: Գոլն իր ակտիվ գրանցեց Պեդրոն: Բայց «գայլերից» մեկ րոպե պահանջվեց կորցրածը հետ բերելու համար: 29-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Կալինիչը: Խաղակեսի վերջնամասում ստանալով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը` նույն Կալինիչը դարձավ նաև դուբլի հեղինակ: Թիմերին երկրորդ կեսում հաջողվեց ևս երկու գնդակ խփել: «Ռոմա»-ից աչքի ընկան Կլյուվետը և Կոլարովը, իսկ «Կալյարի»-ից` Պերեյրոն և Ժուաո Պեդրոն:  «Կալյարի»- «Ռոմա»` 3:4:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 45 միավոր: