տուն Սպորտ Մխիթարյանը՝ իր կարգավիճակի մասին

Մխիթարյանը՝ իր կարգավիճակի մասին

325
0

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր կարգավիճակի մասին:

«Ես չեմ եկել Իտալիա՝ հիանալու Հռոմով. զբոսաշրջիկ լինելն ինձ համար չէ: Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգտակար լինեմ «Ռոմային» և թիմի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Ինձ իսկապես հիացրել է Ֆոնսեկայի խաղային փիլիսոփայությունը»,- ասել է Մխիթարյանը՝ գրում է armsport.am-ը:

Հիշեցնենք` Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին է միացել «Ռոմային»: 30-ամյա կիսապաշտպանը Լոնդոնի «Արսենալից» վարձակալական հիմունքներով է տեղափոխվել իտալական թիմ: