տուն Լուրեր Մի օր էլ կարող են Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ընտանիքների գազը...

Մի օր էլ կարող են Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի ընտանիքների գազը կտրել

275
0

big_navasard_kchoyan_serj_sargsyan_tigran_sargsyan3Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի առանձնատան գազամատակարարումը դադարեցվել է։ Վերջինիս դստեր տեղեկացմամբ` այսօր համապատասխան աշխատակիցներն անջատել են առանձնատան գազը, որտեղ բնակվում է նախկին նախագահի կինը, դուստրն ու թոռնիկը։

Այս տեղեկությունը հետաքրքրական պետք է լինի ՀՀ գործող իշխանությունների համար հատկապես այս օրերին: Երեկ Ազգային ժողովում ՀՀԿ-ականները «դոշ» էին տալիս, որպեսզի Հայաստանը ևս 30 տարով հնազանդ ապրի Ռուսաստանի Դաշնության «թևի տակ»: Սարսափելի էր նաև այն փաստը, որ ԱԺ բերված համաձայնագրի համաձայն Հայաստանում 30 տարվա ընթացքում կատարված փոփոխությունները չեն կարող ազդել «ՀայՌուսգազարդի» վրա և նա կլինի օրենքից վեր կարգավիճակում, ինչպես նաև Ազգային ժողովը այդ տարիների ընթացքում չի կարող ընդունել, որևէ օրենք, որը կհակասի այդ համաձայնագրին:
Հանրապետականները այս օրենքի համար պայքարելուց առաջ երևի տեղյակ չեն եղել Էլչիբեյի ընտանիքի գլխին եկածի մասին: Նրանք չեն գիտակցում, որ հնարավոր է գա մի օր, երբ իրենց պաշտոններին չեն լինի և ներկայումս իրենց ընդունած օրենքը բավական նեղություն կպատճառի իրենց ընտանիքի անդամներին: Համոզված կարելի է ասել, որ Էլչիբեյն էլ ժամանակին չի պատկերացրել, որ իր ընտանիքը նման վիճակում կհայտնվի:
Այնպես, որ ժամանակն է, որպեսզի Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը և Արմեն Մովսիսյանը աչքի տակ ունենան էլչիբեյյան օրինակը և հասկանան, որ իրենք մշտապես սոսնձված չեն լինելու իրենց աթոռներին, և գուցե մի օր էլ իրենց գազն անջատեն: Կայնքը ամեն պահի կարող է անակնկալ մատուցել և իրականություն դարձնել անհնարինը, ինչպես Սերժ Սարգսյանին դարձրեց նախագահ, ով մանուկ հասկանում, երբ դույլով մոշ էր վաճառումˋ չէր պատկերացնում, որ մի օր հասնելու է այդ պաշտոնին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here