Ստացված տեղեկությունների համաձայն` Սիրիայում կառավարական ուժերն արդեն 7-րդն օրն է ռմբակոծում է Հալեպի շրջանները: Ռմբակոծության հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` կանայք և երեխաներ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Քաղաքի վրա նետվում են այրող ռումբեր: Որոշ տեղեկությունների համաձայն` օդային ռմբակոծության ժամանակ ռումբն ընկել է տեղի դպրոցներից մեկի վրա: Միացյալ Նահանգներն արդեն դիմել են ՄԱԿ-ին` կոչ անելով դատապարտել Սիրիայի իշխանություններին, որոնք օգտագործում են նման տեսակի զենք: