Ուկրաինական մի քանի համալսարաններ միացել են համապետական բողոքի ակցիաներին և դասադուլ են հայտարարել: Այս պահին ամբողջական դասադուլի մասին հայտարարել են 3 համալսարաններ:
Այդ համալսարանների շուրջ երկու հազար ուսանողներ երթից շարժվել են դեպի Մայդան, որտեղ երրորդ օրն է շարունակվում են հակակառավարական ցույցերը: Հիշեցնենք, որ ցույցի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության այն որոշումը, որով առժամանակ ընդհատվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը և ասոցացման պայամանգրի ստորագրումը:
Համալսարանների ուսանողները որոշում են կայացրել հավաքել դասադուլ հայտարարծ բոլոր համասարանների դրոշները և ուղարկել Վիլնյուս, որտեղ կայանալու է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, և որտեղ Ուկրաինան դեռ հնարավորություն ունի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: