Հարություն Ավետիսյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Ես չեմ ուզում վիճել կամ գնահատակններ տալ “դատավորներին” , որոնք հարձակվել են Զարուհու վրա: Այնուամենայնիվ Կասեմ իմ կարծիքը, ու թող այն ոչ բոլորին է դուր գալու: Մենք մի հարևան ունեինք, բոլորս գիտեինք , որ կնոջը ծեծում է , խմում-ծեծում, խմում ու կրկին ծեծում: Բայց, երբ հարևաններով հարց ու փորձ էինք անում այդ տիկնոջը, նա լռում էր կամ ստում, ասում ,որ ինքն է մեղավոր: Մի օր այդ կինը հերթական ծեծի ժամանակ իրեն, ուղղակի, դուրս նետեց պատուհանից և մահացավ: Համոզված եմ , որ եթե նա ասեր, որ ամեն ինչ շատ վատ է կկարողնայինք նրան փրկել: Համոզված եմ , որ այդ դահլիճում նստած մարդիկ մեզանից լավ գիտեն, թե Սերժ Սարգսյանի ընտրված կամ չընտրված լինելու , թե կազինո գնալ կամ չգնալու մասին և ասվածը ամենեվին նորություն չէր :
Հայաստանում ճգնաժամ է , երկրի մեծ մասը աղքատ է , հուսահատված: Մոտ մեկ երրորդը լքել է ու շարունակում է լքել Հայաստանը: իսկ մենք պետք է լռենք , որ հանկարծ եվրոպացին չիմանա , որ մեզ մեր երկրում ծեծում ու սպանում են? Ու սուս ու փուս կամ լքենք, կամ էլ մեզ պատուհանից նետենք? Իսկ քնադատողներին կարող եմ մի բան ասել: Գիտեմ, որ ոմանք չհասկանալով ու չխորանալով խնդրի մեջ քնադատում են, բայց կա մի ստվար զանգված , որը Զարուհի Փոստանջյանի դուխի նույնիսկ 1 տոկոսը չունի:
Հարություն Ավետիսյան»