տուն Քաղաքական Մի հատ էլ գրենք՝ օրենքը արգելում է ամուսնությունը տղամարդու և խոսափողի, կնոջ...

Մի հատ էլ գրենք՝ օրենքը արգելում է ամուսնությունը տղամարդու և խոսափողի, կնոջ և ամբիոնի միջև

272
0

Այսօր ԱԺ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նախագիծ ներկայացրեց, որով կարգելվի նույնասեռականների և սեռափոխվածների ամուսնությունը։

Ելույթով հանդես եկավ նաև «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը․ «Ուրեմն եկեք մի հատ էլ գրենք՝ օրենքը արգելում է ամուսնությունը, օրինակ, տղամարդու և խոսափողի, կնոջ և ամբիոնի միջև»,- ամբիոնից հայտարարեց նա։

Նրա խոսքերով՝ Պետրոսյանի նախաձեռնությունն անտրամաբանական է այն դեպքում, երբ Հայաստանի օրենսդրությունն այսպես թե այնպես արգելում է նույնասեռականների ամուսնությունները։