Goal.com-ն անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսում։ Կայքը, հղում տալով Waz-ին, հիշեցնում է, որ Հենրիխը Գերմանիա է տեղափոխվել 27.5 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց։
Լրագրողի հետ զրույցում Հենրիիխը պնդել է, որպեսզի իրեն չհամեմատեն թիմը լքած Մարիո Գյոտցեի հետ, ում տեղը լրացնելու համար դորտմունդյան ակումբը կատարեց հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, ինչպես նաև խոստացել է, որ իր լավագույն մարզավիճակին կվերադառնա 2014 թվականի առաջին կեսին։
«Ես մեղավոր չեմ, որ այդքան թանկ եմ դարձել։ Բայց ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Դորտմունդի «Բորուսիայում» չզղջան ինձ գնելու համար»,- ասել է Մխիթարյանը։ Խոսելով Գյոտցեի հետ հնարավոր համեմատությունների մասին՝ Հենրիխն ասել է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ տարբեր է, հնարավոր չէ նրանց համեմատել։
Մխիթարյանի խաղին անդրադարձել է նաև «Բորուսիայի» մարզական տնօրեն Միքայել Զորկը․ «Նախորդ մրցաշրջանում կային խաղեր, որտեղ նա աչքի չէր ընկնում։ Սակայն եղան այնպիսինները, որոնց արդյունքը նա միայնակ որոշեց։ Հենրիխը եկել է մի լիգայից, որտեղ մի քանի օրը մեկ կարիք չուներ վերականգնվելու ամբողջությամբ։ Սակայն դա չի վերաբերում բունդեսլիգային և այլ լիգաների։ Այս մակարդակին նա պետք է ընտելանա», — ասել է նա։
Մխիթարյանի թիմակից Մարկո Ռոյսը նույնպես խոսել է հայ ֆուտբոլիստի մասին՝ նշելով, որ արդար չէ, երբ նրան համեմատում են ուրիշ ֆուտբոլիստի հետ՝ պնդելով, որ Մխիթարյանը ունի բոլոր հնարավորությունները՝ յուրովի դառնալու Դորտմունդի մեծ ֆուտբոլիստ։
«Մեզանից ոչ ոք չի ասել, որ նա պետք է լինի Մարիոյին փոխարինողը։ Նա արդեն ցույց է տվել, որ թիմ է բերել իր յուրօրինակ որակները»,- ասել է Ռոյսը։