Գեղամ Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչ ուզում եք ասեք, բայց այն, որ Նիկոլը մտավ խորհրդարան, միանշանակ լավ է, այլապես կլիներ անցած գումարման պես ձանձրալի ու միապաղաղ: Ու հատկապես Նիկոլի մոտ լավ ստացվում է, կներեք արտահայտությանս համար, հայտնի հոդվածոտանու դիրքում դնել մեր «ազնվագույն» պաշտոնյաներին:
Վստահաբար, Նիկոլի երեսից ԱԺ-ի ամեն այցը մղձավանջի է վերածվել մեր ամենակոռումպացված հակակոռուպցիոներ Իշխան Զաքարյանի համար:
Մի քանի ամիս վաղեմության հայտնի ելույթից հետո Զաքարյանը նորից խորհրդարանում էր ու ի դժբախտություն նրա՝ Նիկոլը ևս:
Փաշինայնը ՊԵԿ-ի հին-նոր նախագահին նորից հարցրեց 700 միլիոնի չարաշահումների մասին, որոնց մասին Իշխան Զաքարյանը բարձրաձաայնել էր ու արժանացել պարսավանքի յուրայինների կողմից: Նիկոլը չմոռացավ նաև Զաքարյանի շքեղ առանձնատան մասին հարցնել, ու Զաքարյանը իրեն, ժողովրդական լեզվով ասած՝ դոդի բաղերը գցեց.
«Առանձնատան մասին դուք երկու անգամ հարցրել եք, ես պատասխանել եմ և ոչ միայն ես… չեմ կարծում, որ սա այն ամբիոնն է, որտեղ կարելի է գալ եւ ամեն ինչի մասին խոսել»:
Բայց, այ Իշխան ջան, այ Զաքարյան ջան, ԱԺ ամբիոնը հենց այն ամբյոնն է, որտեղ պետք է պատռել քո նման կաշառակերների դիմակը: Անցած անգամ պատասխանել էիր ու հո չէիր պատասխանել. թե բա ներդրում են արել, այն էլ այնքան ծաղրեցին քեզ, որ նման «ներդրումների» համար քրեական հոդված է հասնում՝ ունեցվածքի բռնագանձումով, որ հիմա էլ ավելի անհեթհեթ բաներ ես պատասխանում:
Ասել է թե՝ գողի վրա գլխարկն էլ է այրվում: Մի գողացեք, մի գռփեք, մի կերեք, որպեսզի ամեն անգամ ազգովի խայտառակ չլինեք…