Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն նշել է, որ ինքն անձնական հակամարտություն չունի «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, ինչը լրագրողների «ձեռքի գործն է»։
«Մեր հակամարտությունը հորինվել է մամուլի կողմից։ Ես Մեսսիի հետ կիսելու բան չունեմ։ Երբ մենք դուրս ենք գալիս խաղալու մեկս մյուսի դեմ, ապա ունենք նորմալ պրոֆեսիոնալ հարաբերություններ։
Մենք փորձում ենք մեր գործն անել մեր ակումբների և հավաքականների համար։ Մեզանից յուրաքանչյուրն ուզում է լինել լավագույնը, սակայն, իմ կարծիքով, ես լավագույնն եմ իմ մասնագիտության մեջ, իսկ եթե դա այդպես էլ չի, ապա ես իմ կարծիքը չեմ փոխի», — ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։