Աշխարհահռչակ երաժիշտ, The Rolling Stones խմբի երգիչ Միք Ջագերը շուտով ծոռ կունենա։ Այս մասին հաղորդում է The Mirror-ը։
70-ամյա երաժշտի թոռնուհին՝ Ջեյդ Ջագերի դուստր Ասիզին երեխա կունենա 6 ամիսց։ Պարբերականը փոխանցում է, որ Ջագերն անչափ ուրախ է եղել՝ լսելով այս լուրը, և կատակում է, որ ելույթները չի դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ ծոռ չի ունեցել։
Տեղեկացնենք, որ Միք Ջագերն ունի 7 երեխա՝ 4 տարբեր կանանցից։