տուն Քաղաքական Միքայել Մինասյանի գործերը վատանում են. նրա կալանավորումը սարերի ետեւում չէ

Միքայել Մինասյանի գործերը վատանում են. նրա կալանավորումը սարերի ետեւում չէ

559
0
Միքայել Մինասյան

Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործերն աստիճանաբար վատանում են: ՊԵԿ-ի միջնորդությամբ հարուցված դատական պրոցեսը կարող Մինասյանի համար անցանկալի ուղղությամբ զարգանալ։

Araratnews.am-ի տեղեկություններով` դատական պրոցեսը վերջին օրերին անտեղի ձգձգում են Միքայել Մինասյանի պաշտպանները, քանի որ մեղադրանքը ներկայացնող կողմի դիրքերը փաստերի հավաքագրման ու մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից ավելի են ամրացել, ու դա, ըստ ամենայնի, գիտեն նաեւ Մինասյանի պաշտպանական թեւում։ Հետեւաբար, ներկա պահին Մինասյանի պաշտպանները մտահոգված են միայն ժամանակ շահելով, քանի որ Մինասյանին կալանավորելու հեռանկարը, ինչպես ասում են, սարերի հետեւում չէ:

Վաղը, ըստ մեր տեղեկությունների,  հերթական նիստն է, որը սակայն չի բացառվում` դարձյալ պաշտպանների չներկայանալու պատճառով չկայանա։

Եվ հենց դա է պատճառը, որ Մինասյանի ազդեցության տակ գտնվող մեդիաները կեղծ տեղեկություն հրապարակեցին, թե իբր Ազգային անվտանգության ծառայությունը սպառնացել է դատավորին։ Այս կերպ  փորձում են անարդար դատավարության ֆոն ստեղծել:

Հիշեցնենք`ՊԵԿ-ը Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեպսան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննելու է դատավոր Վահագն Մելիքյանը: ԱԱԾ-ը հերքել էր դատավորին ճնշելու լուրերը: Բարձրագույն դատական խորհուրդը եւս հերքել էր դատավորին ճնշելու լուրերը: