Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա հարցաքննվելու համար։
Այս մասին հայտնում են ՀՔԾից: Ինչպես գրում է «Ա1+»-ը, թեև մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չմանրամասնեց, թե ինչ գործի շրջանակում է Միքայել Մինասյանը հրավիրվել հարցաքննության։
Մարինա Օհանջանյանը հերքեց այն տեղեկությունը, թե վերջին օրերին Միքայել Մինասյանը մի քանի օրով վերադարձել է Հայաստան։