Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն այսօր հրապարակել է Մունդիալ 2014-ին մասնակիցների վերջնական ցուցակը:
Հավաքականում ընդգրկվել է նաև Միրոսլավ Կլոզեն, ով կարող է դառնալ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկու, եթե 2 գոլ խփի այս առաջնությունում: Բանն այն է, որ Կլոզեն այժմ իր հաշվեկշռում ունի խփված 14 գնդակ, մինչևդեռ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն խփել է 15 գնդակ:
Գերմանիայի հավաքականում ընդգրկվել են.
Դարպասապահներ` Մանուել Նոյեր (Բավարիա), Ռոման Վայդենֆելեր (Բորուսիա Դ), Ռոն Ռոբերտ Ցիլեր (Հանովեր)
Պաշտպաններ` Ժերոմ Բոատենդ, Ֆիլիպ Լամ (Բավարիա), Էրիկ Դուրմ, Քևին Գրոսկրոյց, Մատս Հումելս (Բորուսիա Դ), Բենեդիկտ Հևեդես (Շալկե) Պեր Մերտեզակեր (Արսենալ), Մատիաս Գինտեր (Ֆրայրբուրգ)
Կիսապաշտպաններ` Յուլիան Դրեքսլեր (Շալկե), Մարիո Գյոտցե, Թոնի Կրոս, Թոմաս Մյուլեր, Բաստիան Շվայնշտայգեր (Բավարիա), Քրիստոֆ Կրամեր (Բորուսիա Մ), Սամի Խեդիրա (Ռեալ), Մեսութ Օզիլ (Արսենալ), Մարկո Ռոյս (Բորուսիա Դ)
Հարձակվողներ` Միրոսլավ Կլոզե (Լացիո), Լուկաս Պոդոլսկի (Արսենալ), Անդրե Շյուրլե (Չելսի)
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը խմբային փուլում մրցելու է Պորտուգալիայի, Գանայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ։