Այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ միրգ ապրանքախմբի միջին գները աճել են 20%-ով: Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Օգոստոսի համեմատ, սակայն, այս տարվա սեպտեմբերին միրգը էժանացել է 5-14%-ով:
Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում սեպտեմբերին 2012-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 12.4% թանկացում, իսկ այս տարվա օգոստոսի համեմատ` 6.3% էժանացում: