Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր դիմել է ժողովրդին՝ կոչ անելով ազգային միասնության, որպեսզի հնարավոր լինի հաղթել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ վեճում։ Այս մասին հաղորդում է IRIB հեռուստաալիքը։ Այս հայտարարությունը նա արել է Ժորեմշեհր քաղաքի ազատման օրը։ 1980 թվականի իրաքցիները գրավել էին այն, սակայն 1982 թվականի մայիսի 24-ին իրանցիներին հաջողվել էր ազատագրել քաղաքը։
«Մենք չենք թույլ տա մեր թշնամիներին անտեսել մեր խաղաղ միջուկային ծրագրի իրավունքները», — ասել է նախագահը։ Նրա խոսքերով՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի և ազգային միասնության դեպքում հնարավոր է հասնել անհրաժեշտ արդյունքի։
Նա հույս է հայտնել, որ «վեցյակի» հետ բանակցությունները կպսակվեն հաջողությամբ։