տուն Տնտեսական Միջին աշխատավարձը՝ 151.5 հազար դրամ

Միջին աշխատավարձը՝ 151.5 հազար դրամ

212
0

փող

Միջին ամսական անվանական աշխատավարձը այս տարվա հոկտեմբերին Հայաստանում եղել է մոտ 151 հազար 500 դրամ: Սա երևում է ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: Ընդ որում՝ պետական հատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 119 հազար դրամ, ոչ պետականում՝ 187 հազար 500 դրամ: Ամենաբարձր աշխատավարձն ստանում են պետական հատվածի ֆինանսական ու ապահովագրական գործունեության բնագավառի աշխատողները՝ մոտ 450 հազար դրամ միջինում: Ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառի մասնավոր հատվածում միջին աշխատավարձը 341 հազար դրամ է: Բարձր են ստանում նաև տեղեկատվության և կապի ոչ պետական հատվածի աշխատողները՝ միջինում 383 հազար դրամ, ինչպես նաև հանքագործական արդյունաբերության ու բացահանքերի շահագործման (298 հազար դրամ) և Էլեկտրականության, գազի, գոլորշու ու լավորակ օդի մատակարարման պետական բնագավառի աշխատողները (278 հազար դրամ):

Ամենացածր աշխատավարձն ստանում են մշակող արդյունաբերության պետական հատվածի աշխատողները (65 հազար 300 դրամ):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here