Մրգերի և մսի բացակայության պայմաններում մեր նախնիները ստիպված են եղել սնվել միջատներով, խխունջներով և մրջյուններով։ Ամեն անգամ մտածելով, թե ինչպես միջատներին դուրս բերել բնակության դժվար տեղերից, մեր նախնիների մտավոր ունակությունները սկսել են զարգանալ։ Այս մասին գրում է Journal of Human Evolution գիտական ամսագիրը։ Սա թույլ է տվել զարգացնել կոգնիտիվ գործառույթները և հիմք ստեղծել աշխատանքի միջոցները ստեղծելու համար։
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Կոստա Ռիկայում բնակվող կապիկների մի տեսակ։ Այդ կենդանիները ամբողջ տարին սնվում են միջատներով, հատկապես այն ժամանակ, երբ մրգերի շրջանն ավարտվում է։ Գիտնականները պարզել են նաև, որ այս կենդանիների ուղեղն ավելի մեծ է մյուս կապիկների ուղեղից։