Այսօր ավարտվել է Միջազգային տիեզերակայիանի թռիչքի միջին բարձրությունն ավելացնելու գործողությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Թռիչքների կառավարման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
«Մանևրն իրականացվել է Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի «Զվեզդա» ծառայողական մոդուլի շարժիչների օգնությամբ: Նրանք գործարկվել են Մոսկվայի ժամանակով 18:53-ինն և աշխատել են 67 վայրկյան: Կայանը 0,95 մետր/վայրկյան լիցք է ստացել, ինչի հետևանքով դրա թռիչքի ուղերի բարձրությունն ավելացել է 1,7 կիլոմետրով և կազմում է 417 կիլոմետր», — նշել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ գործողությունը անցկացվելու է, որպեսզի առավել բարենպաստ բալիստիկ պայմաններ ստեղվեն Միջազգային տիեզերակայանին ռուսական «Պրոգրես Մ-24Մ» բեռնատար հրթիհի կցման համար: Բայկոնուր տիեզերակայանից վերջինս մեկնարկը նախանշված է հուլիսի 24-ին: