«Սանիթեք» ընկերությունն առաջիկայում կդիմի միջազգային արբիտրաժային դատարան: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնար Առաքելյանը:
««Սանիթեք» ընկերությունը վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Թիմում ներգրավված են ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային մասնագետներ: Ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը, և շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցադիմումը»,- նշեց Առաքելյանը: