Araratnews.am-ի թղթակիցը փորձել է պարզել, թե ՄԻՊ գրասենյակն ինչ գնահատական է տալիս երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպին, և արդյոք ՄԻՊ ներկայացուցիչները գնացել են կամ պատրաստվում են գնալ տեսակցելու կալանավորված քաղաքացիներին: Մեր թղթակցի այս հարցերին պատասխանել է ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:«Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները երեկ եղել են ոստիկանության բաժանմունքներում, հանդիպել են բերման ենթարկվածներին, բայց գնահատական հնչեցնելը դեռ վաղ ենք համարում, քանի որ կարծում ենք, որ հարցը պետք է ուսումնասիրվի ավելի խորը և հիմնովին»:
Էմմա Պալյան