ՌԴ առողջապահության փոխնախարար Սերգեյ Կրաեւոյը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այս մասին հաղորդում է rbc.ru-ն՝ հղում անելով ՌԴ վարչապետ Միշուստինի ստորագրությամբ հրամանագրին։
Առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալուց։ Լրատվամիջոցին ավելի ուշ հայտնի է դարձել, որ փոխնախարարն ազատվել է իր դիմումի համաձայն։
Փետրվարի վերջին առողջապահության նախարարության առողջության պահպանման կազմակերպման և տեղեկատվական կենտրոնների հետազոտական կենտրոնական դիսերտացիոն խորհուրդը որոշեց Կրաեւոյին զրկել բժշկական գիտությունների դոկտորի աստիճանից: Նրա դիսերտացիոն աշխատանքում բավականին մեծ տոկոս են կազմել ուրիշների պաշտպանություններից վերցված տեքստային փոխառությունները։