Երեկ Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի կողմից կազմակերպված քննարկումների շրջանակներում երեկ հանդիպել են խմբի համանախագահներն ու ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը, Ժակ Ֆորը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահողի պաշտոնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փոխարտգործնախարարի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման արդիական հարցեր։
Ավելի ուշ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ Մոսկվայում քննարկումները կառուցողական էին, իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը շարունակում են համատեղ աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման գործըթնացին աջակցելու համար։