տուն Քաղաքական Միջազգային Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գծում մարդկային կորուստներով

Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գծում մարդկային կորուստներով

97
0

Minsk-group-620x300

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված են հայ-ադրբեջանական շփման գոտում մարդկային կորուստների փաստով։ Այս մասին Trend գործակալությանն ասել է ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը։

Նա վերահաստատել է, որ Մինսկի խումբը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով», — ասել է նա։ Ըստ դեսպանի՝ այսօր նա Բրյուսելում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու ղարաբաղյան կարգավորման հետագա քայլերը։

Նա հերթական անգամ հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կրկին կհանդիպեն Փարզիում։ «Վիեննայում անցած տարվա նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ մենք ականատեսը եղանք այն բանի, որ հնարավոր են առաջխաղացումներ հակամարտության կարգավորման գործում։ Կարծում ենք, որ նման բանակցությունների շարունակումը կարևոր քայլ են խաղաղ կարգավորման հարցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱՄՆ-ն պատրաստ են անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այս կապակցությամբ», — ասելէ  Ուորլիքը։