Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը և ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հաջորդ շաբաթ հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահող, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրքհալթերի հետ։ Հանդիպումը կայանալու է Բերն քաղաքում։ Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվելու ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հնարավորությունները։ Նույն աղբյուրի համաձայն՝ կա հնարավորություն, որ մինչեւ հունվարի վերջ կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում։