Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ԱԳՆ փոխնախարար Ավետ Ադոնցի մամուլի ասուլիսը:
Ներածական մասից հետո փոխնախարարը պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Հիմնական հարցը մեր հայրենակիցների վերադարձի հարցն էր: Բանախոսը հանգամանալից ներկայացրեց, որ իրավիճակը վերահսկվում է: Դրսում գտնվող քաղաքացիներին հորդորեց հետևել համապատասխան կանոններին, որպեսզի խնդիրներ չառաջանան: Ավետ Ադոնցը հավաստիացնում է, որ մեր երկրի ցանկացած քաղաքացի իր ցանկության դեպքում պարտադիր կվերադառնա Հայաստան: Եվս մեկ անգամ հավելեց, որ մինչ այս պահը 22.000 հայ է վերադարձել հայրենիք:
«Դոմոդեդովո» օդանավակայանից մեր հայրենակիցներին դուրս հանելու միջադեպի առնչությամբ Փոխնախարարն ասաց, որ մեր հայրենակիցներին տրամադրվել են ժամանակավոր կացարաններ:
Ավետ Ադոնցն ասաց, որ այսօրվա դրությամբ 1283 քաղաքացի դիմում է ներկայացրել, որպեսզի վերադառնա հայրենիք, որոնց աշխարհագրությունը բավականին մեծ է: Նշվեց նաև, որ մեր դիվանագետներից մի քանիսը, ովքեր ՌԴ-ում են մեկուսացվել:
Փոխնախարարն ասաց, որ ԱՄՆ-ից չվերթ այս պահի դրությամբ չկա, քանի որ այնտեղ սահմանափակումները բավականին խիստ են և առաջացնում են բարդություններ:
Հայկ Մագոյան