«ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացը նպաստում է մասնակից պետությունների տնտեսությունների աճին, բարձրացնում է մեր քաղաքացիների կյանքի որակը։ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը շեշտեց, որ շարունակում է աճել ԵՏՄ անդամ երկրների ՀՆԱ-ն, մեծանում է արդյունաբերական արտադրանքի ծավալը։
Նիստի կարևոր արդյունքներից մեկը նա համարեց ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի կոնցեպտի հաստատումը և հույս հայտնեց, որ մոտ ապագայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի վերաբերյալ համաձայնագիրը:
«Ընդհանուր էլեկտրաէներգետիկ տարածք պետք է ձևավորվի մինչև 2025 թվականը՝ գազի, նավթի և նավթամթերքի միասնական շուկաների ստեղծման հետ միաժամանակ։ Առաջին հերթին պետք է ավարտին հասցնել գազի տարանցման վերաբերյալ օրենսդրությունների նույնականացման գործընթացը»,- նշեց Պուտինը։
Իր խոսքում Պուտինը նաև ողջունեց Սինգապուրի վարչապետի և Իրանի նախագահի մասնակցությունը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։