տուն Լուրեր Մինչև սեպտեմբերի 1-ը Դիլիջանի թունելի ճանապարհահատվածը փակ կլինի

Մինչև սեպտեմբերի 1-ը Դիլիջանի թունելի ճանապարհահատվածը փակ կլինի

88
0

14072014

ՀՀ Տրանսպորտի և Կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Դիլիջանի թունելում պրոֆիլակտիկ աշխատանքներ են ընթացել, այդ իսկ պատճառով այն փակ է եղել:

Լրագրողների այն հացին, թե արդյո՞ք թունելը ՀՀ նախագահի եղբորˋ Ալեքսանդր Սարգսյանի միջամտությամբ է փակվել, Արթուր Առաքելյանը պատասխանել է, որ նման տեղեկություն իրենք չունեն:

Նշենք ավելին, որ հուլիսի 16-ից սեպտեմբերի 1-ը ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածում

2014թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով կհիմնանորոգվի Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 73.2- 83.12 կմ-ը՝ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկիզբն ընկած Ճանապարհահատվածը։

Նախատեսված հիմնանորոգման աշխատանքների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի  11.06.2014թ. թիվ N 226-Ա հրամանով ս.թ. հուլիսի 16-ի ժամը 08:00-ից մինչև սեպտեմբերի 1-ի ժամը 09:00-ն՝ այդ ճանապարհահատվածում ավտոտրանսպորտային երթևեկությունը կդադարեցվի:

Սահմանվել է տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղին՝ Երևանից Մ-4 միջպետական ճանապարհով Դիլիջան, Իջևան ուղևորվելու համար՝ Մ-4-Մ-14-Ծովագյուղ-Սեմյոնովկա-Մ-4: