տուն Հասարակություն Առողջապահություն Մինչեւ հուլիսի վերջ օրական թեստերի քանակը կարող է հասնել 4000-ի

Մինչեւ հուլիսի վերջ օրական թեստերի քանակը կարող է հասնել 4000-ի

189
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսով պայմանավորված հանրապետությունում հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է:

«Հիվանդանոցներում մահճակալային ֆոնդը մեծամասամբ մնում է զբաղված, շատ քիչ ազատ տեղեր են լինում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նախարարը:

Անդրադառնալով թեստավորման քանակներին՝ Արսեն Թորոսյանն ասել է, որ արդեն կարողանում են օրական շուրջ 2500 թեստ իրականացնել:

«Առավելագույնը 3 շաբաթվա ընթացքում պետպատվերի շրջանակներում իրականացվող թեստավորումների ներուժը կհասցնենք մոտ 3000-ի: Մասնավոր լաբորատորիաների թեստավորման թվերն էլ գումարած, հնարավոր է, օրական ունենանք մոտ 4 000 թեստ» ,- ասել է նախարարը:

mediamax.am