տուն Լուրեր «Միկա» մարզահամալիրը հանձնվեց Ֆինանսների նախարարությանըˋ «Արմավիայի» և «Միկա Քորփորեյշնի» պարտքի դիմաց

«Միկա» մարզահամալիրը հանձնվեց Ֆինանսների նախարարությանըˋ «Արմավիայի» և «Միկա Քորփորեյշնի» պարտքի դիմաց

105
0

1370797540MikhailBaghdasarov-333

Այսօր ՀՀ Կառավարության նիստին որոշում ընդունվեց «Արմավիա»-Ավիաըն­կե­րություն» ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ՝  ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հար­կա­յին պարտավորությունների դիմաց ՀՀ Ֆինանսների նախարարությանը հանձնել «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին պատ­­կանողˋ 9 մլրդ դրամ արժողությամբ «Միկա» մարզահամալիրը:

Որոշման նախագիծը ՀՀ կառավարության հավանությանը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, որից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ավելի մանրամասն քննարկել գործարքը:

Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ըն­թացքում գնորդ չլինելու հիմքով անհրաժետություն է առաջացել  9 մլրդ դրամ արժեքով վերոնշյալ գույքը հանձնել ՀՀ Կառավարությանը:

Վարչապետը ասաց, որ այդ գումարից միայն 7.1 մլրդ դրամ կազմում է ՀՀ կառավարության հանդեպ ունեցած պարտավորությունները: Բացի այդ կան նաև այլ պարտքեր:

Նշենք, որ «Միկա» մարզահամալիրը պատկանում է Միքայել Բաղդասարովին: