տուն Քաղաքական Միջազգային Միխեիլ Սաակաշվիլիի հարժեշտի ուղերձը

Միխեիլ Սաակաշվիլիի հարժեշտի ուղերձը

185
0

saakashvili-smile2

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի լիազորություններն ավարտվում են նոյեմբերին, հանդես է եկել հրաժեշտի ուղերձով: Նրա ելույթը ուղիղ հեռարձակվել է վրացական հեռուստաընկերություններով:

Սաակաշվիլին շնորհակալություն է հայտնել իրեն երկու անգամ իր ժողովրդին և երկրին ծառայելու հնարավորություն տալու համար, «քանի որ չկա առավել բարձր պատիվ, քան սեփական ժողովրդին ու երկրին ծառայելն է»:

«Տասը տարի առաջ ես ձեզ առաջարկեցի ճանապարհորդություն դեպի ապագա, բայց ես չէի խոստացել, որ կհասնենք նշանակետին: Սա հետաքրքրաշարժ ճամփորդություն էր, և այդ ապագան եկավ այսօր: Եվ այն ձեզ է պատկանում: Եվ այսօր հենց դուք եք պատասխանատու այս ճանապարհորդության համար, որը, սակայն, չի ավարտվել: Մենք այս ճանապարհին այնպիսի կարևոր քայլերի ենք դիմել, որ հետ շրջվել արդեն հնարավոր չէ: Դուք պետք է առաջ շարժվեք, և մեր երկրի զարգացմանը տանող այս զարմանալի ճանապարհորության ընթացքում ես միշտ ձեր կողքին կլինեմ»,- ասվում է Սաակաշվիլիի ուղերձում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here