Հոկտեմբերի 25-ին լրանում է հայկական ծագմամբ ռուսաստանցի հումորիստ, դերասան և շոումեն Միխայիլ Գալուստյանի 40-ամյակը: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:
Գալուստյանը ծնվել է 1979 թվականին՝ Սոչի քաղաքում: Ծնողները նրան, ի պատիվ պապի, Նշան են անվանել:
Գալուստյանի կարիերայում հաջողությունները սկսվեցին КВН-ում: 2003-ին Սոչիի թիմը КВН-ի բարձրագույն լիգայի չեմպիոն դարձավ:
2006-ին, Գարիկ Մարտիրոսյանի հրավերով, Գալուստյանն ու Սերգեյ Սվետլակովը սկսեցին նկարահանվել «Наша Russia» հեռուստանախագծում: Այդ ժամանակ Միխայիլ Գալուստյանը ամբողջ Ռուսաստանում ճանաչում ձեռք բերեց, նրա խոսքերն ու արտահայտությունները սկսեցին մեջբերել:
Արտիստը կարծում է, որ 40 տարեկանում տղամարդը պետք է ունենա ընտանիք, բնակարան և որոշակի հարստություն: Գալուստյանը սնահավատ չէ, բայց չի տոնում իր տարեդարձը: Ասում է, որ եթե մեծերն ասում են, ուրեմն՝ մի բան հաստատ գիտեն: Նա հավելել է, որ իր ընկերները նույնպես չեն տոնել իրենց 40-ամյակը և ուրեմն. «Ամեն բան ազնիվ է»:
,