տուն Հասարակություն Իրավական Միլիոններով պարգևավճարներ ու հավելավճարներ. ինչքան պրեմիա ու հավելավճար են ստացել Հրայր Թովմասյանն...

Միլիոններով պարգևավճարներ ու հավելավճարներ. ինչքան պրեմիա ու հավելավճար են ստացել Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամներն 2019-ին

416
0

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը 2019 թվականի ընթացքում իր աշխատավարձից զատ՝ ստացել է 4 միլիոն 762 հազար  211 դրամ պարգևավճար։ Միայն դեկտեմբեր ամսվա նրա պարգևավճարը կազմել է 1 միլիոն 375 հազար 712 դրամ։ Իսկ բացի աշխատավարձից ու պարգևավճարներից՝ Թովմասյանը նաև գրեթե ամեն ամիս հավելավճարներ է ստացել, որը տարեկան կտրվածքով կազմում է 161 624 դրամ։ Այս տեղեկությունը, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման, տրամադրել են Սահմանադրական դատարանից։

Նույն տեղեկատվության համաձայն՝ հավելավճարներ ու պարգևավճարներ ստացել են ՍԴ մյուս անդամները և երկու դատավոր՝ Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը, որը անցած տարվա ընթացքում պարգևավճար է ստացել 4 անգամ։

Եվ այսպես. Ֆելիքս Թոխյանը անցած տարվա ընթացքում ստացել է 4  միլիոն 856 հազար 547 դրամ հավելավճար և գրեթե նույնքան էլ՝ 4 միլիոն 462 հազար 608 դրամ, պարգևավճար։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում