Միլանի կենտրոնական փողոցներից մեկում սեքս-շոփի խաղալիքներով զարդարված տոնական եղևնի է հայտնվել, հաղորդում է Euromag-ը:
Ինչպես պարզվել է՝ եղևնին տեղադրվել է MySecretCase սեքս-շոփի նախաձեռնությամբ և զարդարվել այդ խանութի ապրանքներով՝ որպես գովազդ: Հաղորդվում է, որ սեքս-շոփը մասնագիտացած է կանանց համար սեքս-խաղալիքներ վաճառելու մեջ:
Քաղաքի իշխանություններից 24 ժամ է պահանջվել անսովոր եղևնին վերացնելու համար: Սակայն սեքս-շոփի ղեկավարությունն արդեն հասցրել էր եղևնու լուսանկարը համացանցում տեղադրել, ինչն էլ մեծ հետաքրքրություն էր առաջացրել: Ինչպես հաղորդում է The Local-ը՝ եղևին տեղադրելու համար խանութը 4.000 եվրո էր վճարել: