Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Իտալիայում: «Միլան» ֆուտբոլային ակումբի երկրպագուն ինտերնետ-աճուրդի է հանել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալերիին` նրան գնահատելով 1 եվրո: Այս քայլը երկրպագուն բացատրել է այս տարի Ալեգրիի գործողություններից դժգոհ լինելով:
«Վաճառվում է մարզիչ Ալեգրին, ով ոչ միտք ունի, ոչ էլ` բնավորություն: Մենք առաջարկում ենք անմիտ մարզչի, ոչ չի կարողանում մարզել, չի կարողանում մոտիվացնել ֆուտբոլիստներին, այլ միայն անիմաստ փոփոխություններ է կատարում: Նա մասնագիտանում է բացառապես «Բարսելոնայի» դեմ խաղերի վրա: Եթե անմիջապես չվճարեք նրա համար, ապա անվճար ստանաք նրա օգնական Մաուրո Տասոտիին», — գրել է երկրպագուն :
Տեղեկացնենք, որ Իտալիայի առաջնությունում «Միլանը» 9 տուրից հետո ունի 11 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: