տուն Քաղաքական Հայաստան Միասնական ու արտակարգ ռեժիմով

Միասնական ու արտակարգ ռեժիմով

259
0

Հայաստանում արտակարգ դրություն է: Կորոնավիրուսի դեմ պայքարելու թերևս ամենակարևոր քայլերից մեկը:

Երեկ մինչև ուշ երեկո Ազգային ժողովում կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկեցին, խոսեցին, հարցրեցին ու պատասխանեցին: Գրեթե բոլոր խմբակցությունների խոսքում կար  միասնականության, երկիրը կորոնավիրուսյան ճգնաժամից հանելու պատրաստակամություն:

Հեռուստաէկրաններից այսկողմ, հեռուստադիտողի աչքին փոքր-ինչ անսովոր խաղաղությունը ԱԺ դահլիճում, ինչ խոսք, հաճելի էր: Վարչապետը ղեկավարին բնորոշ համբերատարությամբ լսեց բոլորի կարծիքները, երբեմն հակադարձեց, բայց ի վերջո, կառավարության ներկայացրած առաջարկն ընդունվեց, ու գնացին արտակարգ ռեժիմով աշխատելու:

Հասարակությունը ըմբռնումով ու մեծագույն պատասխանատվությամբ ընդունեց արտակարգ ռեժիմի անցնելու կարևորությունը: Այսօր կորոնավիրուսյան այս իրավիճակի էպիկենտրոնը Էջմիածին քաղաքն է: Մարդիկ անվտանգության կանոնները պահպանելով շարունակում են ապրել` հետևելով արտակարգ ռեժիմի կանոնակարգին ու ընդունած որոշումներին:

Հայկ Մագոյան