ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Մեր պետության թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական և թե՛ հատկապես ազգային անվտանգության խնդիրը օլիգարխիան է և դրա կազմաքանդումը։
Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ պետությունից։
Հայաստանում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը և շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի վրա, այդ թվում՝ դատական, որոշ առումներով՝ նաև քաղաքական, չխոսենք մամուլի և այլ ոլորտներում։
Օլիգարխիան չի կարող մի գիշերում վերանալ, բայց միամտաբար չի կարելի պնդել, որ Հայաստանում օլիգարխիան ջախջախված է։
Օլիգարխիան կազմաքանդելը շատ դժվար, բայց վստահաբար իրագործելի է։