տուն Հասարակություն Առողջապահություն Մի՛ տարածեք կեղծ լուրեր. Արսեն Թորոսյանն ասում է ճշմարտությունը (տեսանյութ)

Մի՛ տարածեք կեղծ լուրեր. Արսեն Թորոսյանն ասում է ճշմարտությունը (տեսանյութ)

810
0

Վերջին օրերին լուրեր են շրջանառվում, որ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին ստիպում են որոշակի գումարի դիմաց ասել՝ իրենց հարազատը կորոնավիրուսից է մահացել: Առողջապահության ոլորտի մասնագետները եւ խնդրին քաջատեղյակները, սակայն, անհեթեթ են համարում այդ լուրերը: Ավելին՝ լուրերը տարածում են նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք առիթը բաց չեն թողնում վարկաբեկելու այս իշխանությանը, նրա պաշտոնյաներին:

Խնդրի մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն օրեր առաջ խոսել էր հարցազրույցներից մեկում: «Ես հիմա մի քիչ անկեղծ կխոսեմ: Մենք ունեցել ենք մարդիկ, վստահ եմ՝ էլի կունենանք, որոնք 7 ամիս անկողնում պառկելուց հետո մահանում են ծանր հիվանդությունից: Այնպես է ստացվում, որ մահացածի հարազատը մահվան արձանագրումից մի քանի օր առաջ կորոնավիրուս է ունեցել, վարակել անկողնում ծանր վիճակում գտնվողին: Մեր վիճակագրության մեջ արձանագրում ենք այդ մահը, բայց ասել՝ դա ինչ-որ մեկի թերացման արդյունք է, որ 88 կամ 90 տարեկանը մահացել է, այդպես չէ: Միգուցե այդ մարդը մահանար անկախ կորոնավիրուսային համաճարակից: Մենք արձանագրում ենք այս բոլոր դեպքերը, որպեսզի վերջում զուտ բժշկական տեսակետից հասկանանք՝ մահերից քանիսն էին, որ պայմանավորված էին կորոնավիրուսային վարակով»,- ասել է Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք՝ մեկուկես ամիս հետո առողջապահության նախարարության հետ կորոնավիրուսից մահացածներին հերձելու գործընթաց կսկսեն, որն էլ ցույց կտա, թե քանիսն են մահացել կորոնավիրուսից, քանիսը՝ ոչ:

Նախարարի այս խոսքերից հետո եզրահանգում ես, որ եթե իշխանությունը, ի դեմս առողջապահության նախարարության, տալիս է բաց եւ թափանցիկ տեղեկատվություն վարակվածների ու մահերի մասին, պատրաստակամ է անելու դիահերձում՝ պարզելու, թե ինչից է մահացել հիվանդը, ինչու պետք է պետությունը կաշառի մահացածի հարազատին, որ մահվան արձանագրության մեջ այլ տեղեկատվության տակ ստորագրի: Սա ոչ այլ ինչ է, քան էժանագին դիվիդենտ հավաքել, փորձել օգտվել այս իրավիճակից, ժողովրդի անունը շահարկելով, երբ հանրությունը խուճապի մեջ է, իսկ արդեն 2 ամսից ավելի տանը մնալու հետեւանքով նույնիսկ դեպրեսիայի մեջ: