Պանամայի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Մեքսիկայի կին քաղաքացուն, որի մարմնի վրա հայտնաբերվել է 41,5 հազար դոլար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը: Ծառայության աշխատակիցների ուշադրությունն այդ կինը հրավիրել է անհանգիստ պահվածքի պատճառով:
Զննության ընթացքում պարզվել էր, որ խոշոր գումարը կինը թաքցրել է պահպանակի մեջ և պահել այն մարմնի ինտիմ մասում: Զննության ժամանակ գումարն առգրավվել է, կինը ձերբակալված է: Պանամայի օրենքներով, երկրից հնարավոր է դուրս բերել 10 հազար դոլար: