Մեքսիկայում ձերբակալվել է 80 մարդու սպանության մեջ մեղադրվող երիտասարդը: Այս մասին տեղեկացրել է Նուևո Լեոն նահանգի անվտանգության ուժերի ներկայացուցիչ Խորխե Դոմենեն:
Խուան Պաբլո Վասկեսը, որը ընդամենը 20 տարեկան է, ձերբակալվել է ևս երկու հոգու հետ, ովքեր մեղադրվում են թմրանյութերի վաճառքի մեջ: Մեղադրյալն արդեն իր մեղքն է ճանաչել 45 սպանություններում, այդ թվում՝ անցած տարի կատարած միանգամից հինգ հոգու գնդակահարության և ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների սպանության մեջ: 34 այլ սպանությունների մեջ Խուան Պաբլո Վասկեսի ներգրավածությունը դեռ ճշտվում է: